Normal

🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.

🌿 Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը 🌱 Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական աշխատանքները և մասսայական բերքահավաքը։ Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, սերկևիլի, նռան, ընկույզի, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։ 🔸 Նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի, իսկ հովտային շրջաններում սկսվել են նախացանքի աշխատանքները։ 📌 Շաբաթվա վերջին օրերին դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները: 📌 Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի և 4-ի լույս 5-ի գիշերներին Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջանների առանձին հատվածներում օդի նվազագույն ջերմաստիճանները գրանցվել են -0․5․․․-3․8°C, իսկ հողի մակերևույթին՝ -2 ․․․-4°C։ https://www.facebook.com/share/p/1EqFaMwERh/
Original on Telegram
0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment