Концерты

KUSS լարային քառյակ

KUSS ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ Նոյեմբերի 29 | 19:00 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ «Միքայել Հախնազարյանը հրավիրում է» հոբելյանական համերգաշարի առաջին երեկոյին Ֆիլհարմոնիան կհյուրընկալի գերմանական KUSS լարային քառյակին, որի կազմում Միքայել Հախնազարյանը հանդես է գալիս 2008 թվականից։ Համաշխարհային ճանաչում վայելող քառյակը ելույթներ է ունենում այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Վիեննայի Մուզիկֆերայնը։ Գերմանական «OPUS KLASSIK» մրցանակին արժանացած համույթի նշանակալի ձայնագրություններից է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը։ Երևանյան համերգի ծրագրում՝ Յոզեֆ Հայդն – Լարային քառյակ սոլ մաժոր, երկ 77, թիվ 1 Լյուդվիգ վան Բեթհովեն – «Մեծ ֆուգա» սի բեմոլ մաժոր, երկ 133 Ֆրանց Շուբերտ – Լարային քառյակ սոլ մաժոր, D 887 Տոմսերի արժեքը՝ 5,000 –10,000 դրամ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ____________________________________________ KUSS STRING QUARTET November 29 | 19:00 Philharmonia | Babajanyan Concert Hall The Philharmonia w…
Билеты и подробности