Թատրոն

Ծննդյան վկայական

«Ծննդյան վկայական» 16+ Անհավատալի տարեգրություն՝ իրական փաստերի հիման վրա Տևողությունը՝ 1ժամ 35 րոպե Պիեսի հեղինակ և բեմադրիչ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Արա Երնջակյան Ներկայացման երաժշտական գործիքավորում՝ Վահե Գրիգորյան Դերերում՝ Ռաֆայել Երանոսյան, Ներսես Մարկոսյան, Սոնա Մաթևոսյան, Սենիկ Բարսեղյան, Էվա Խաչատրյան Ո՞րն է հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը, որո՞նք են գլխավոր նպատակները, ի՞նչ ուղղությամբ պիտի առաջ շարժվել և որո՞նք են հիմնական խոչընդոտներն այդ ճանապարհին՝ այս հարցերի շուրջ կարելի է երկար մտորել, քննարկել, բայց արդյո՞ք դրանց պատասխանները սահմանված են ու ընդունելի են բոլորի համար։ «Ծննդյան վկայական»՝ հայ ժողովրդի ծագման և կազմավորման պատմություն, որտեղ հնչում են մեր ծննդյան վկայականի՝ “Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս է ծնունդ առել հայ ժողովուրդը” ամենահրատապ հարցերի պատասխանները։ Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դր.
Տոմսեր և մանրամասներ