Концерты
Աստոր Պիացոլա․ Տանգո
ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ․ ՏԱՆԳՈ
Հոկտեմբերի 16 (երկուշաբթի) | 19:30
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։
Աստոր Պիացոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում են Բուենոս Այրեսի ոգին և էներգիան՝ գրավելով հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ Դրանք սիրված են թե՛ ունկնդիրների, թե՛ կատարողների կողմից։
Պիացոլայի երաժշտությունը մարմնավորում է ազատության ոգին։ Այն լի է դրամատիկ հակադրություններով․ քնքշությունն ու կիրքը, մեղմ տխրությունն ու անկասելի բերկրանքի էներգիան միահյուսվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ:
Մերջբերումներ նախագծի հանդիսատեսի խոսքերից.
«Ամբողջ համերգի ընթացքում փշաքղվում էի»։
«Հուզիչ էր և անմոռանալի»։
«Կարծես զգացմունքների ատրակցիոն լիներ»։
Հոկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը կլցվի արգենտինական տանգոյի կրակոտ ռիթմերով։ Կհնչեն Պիացոլայի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ Libertango, Oblivion, The Four Seasons of Buenos Aires, Adiós Nonino․․․
Նախագծի հ…
Билеты и подробности