Concerts

Աստոր Պիացոլա․ Տանգո

ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ․ ՏԱՆԳՈ Հոկտեմբերի 16 (երկուշաբթի) | 19:30 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։ Աստոր Պիացոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում են Բուենոս Այրեսի ոգին և էներգիան՝ գրավելով հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ Դրանք սիրված են թե՛ ունկնդիրների, թե՛ կատարողների կողմից։ Պիացոլայի երաժշտությունը մարմնավորում է ազատության ոգին։ Այն լի է դրամատիկ հակադրություններով․ քնքշությունն ու կիրքը, մեղմ տխրությունն ու անկասելի բերկրանքի էներգիան միահյուսվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Մերջբերումներ նախագծի հանդիսատեսի խոսքերից. «Ամբողջ համերգի ընթացքում փշաքղվում էի»։ «Հուզիչ էր և անմոռանալի»։ «Կարծես զգացմունքների ատրակցիոն լիներ»։ Հոկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը կլցվի արգենտինական տանգոյի կրակոտ ռիթմերով։ Կհնչեն Պիացոլայի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ Libertango, Oblivion, The Four Seasons of Buenos Aires, Adiós Nonino․․․ Նախագծի հ…
Tickets and details