Театр

Չուչել /Խրտվիլակը/

Խրտվիլակը «Չուչել» Պիես 2 գործողությամբ Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի և դերասանուհի Էմմա Մանուկյանի կողմից, «Խրտվիլակը»/Վ․Ժելեզնիկովի/ վիպակը թարգմանվեց և վերածվեց գրական մեկ այլ ժանրի՝ պիեսի, և անվանվեց՝ «Չուչել»։ Պիեսը գրվել է դասական գրական ստեղծագործության կառուցվածքով․ կա սկիզբ, ընթացք, զարգացում և ավարտ։ Վիպակը ադապտացվել է և ձեռք է բերել յուրօրինակ լեքսիկոն, /ավելի մոտ է առօրյա խոսակցական ոճին/ ու լեզվամտածողություն: 14 տարեկանից ցածր երեխաների մուտքը երեկոյան ներկայացումներին արգելվում է: ! Տոմսերի արժեքը՝ 3000, 4000դր.: Կազմակերպիչ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ
Билеты и подробности