Театр
Չարի Ծաղիկներ
Չարի Ծաղիկներ
Բեմադրության հիմքում մարդու ինքնաճանաչման հավերժական խնդիրն է, որը տրվում է ֆրանսիացի մեծ պոետի կերպարի միջոցով: Մարդու կերպարանափոխության մշտական ձգտումը, տղամարդու և կնոջ բարդ հարաբերությունները, մահվան միջոցով նոր ու անճանաչելի աշխարհ տեղափոխվելու գաղտնի հմայքը, կենդանական աշխարհի և մարդու բազմաբնույթ փոխհարաբերությունները գաղափարներ են, որոնց շուրջ խորհում է պոետը:
Շարլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» հռչակավոր ժողովածուից այստեղ առանձնացված են «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը», «Տիրամայր» բանաստեղծությունները: Յուրաքանչուրն ապրում է իր կյանքով, սակայն յուրաքանչուրի կյանքում իր մասնակցությունն է ունենում պոետը՝ փորձելով շտկել այն:
Իսկ արդյունքում պարզվում է, որ մարդը հայտնվել է իր իսկ ստեղծած սարդոստայնում...
Ժանր` միմոդրամա
Բեմադրիչ` Ժիրայր Դադասյան
Բեմադրությունը` ըստ Շառլ Բոդլերի
Flowers of Evil
Genre: Mimodrama
Duration: 55 minutes (in one act)
Performance by Yerevan State Pantomime Theatre
Premiere: 1998
Director: Zhirayr Dadasyan
According t…
Билеты и подробности