Թատրոն

Պարույր Սևակ

Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճում նոյեմբերի 27-ին Զարթոնք համերգային ընկերությունը ներկայացնում է գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակին։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը կզգա իր հոգու և սրտի խոսքը, կապրի Սևակի պոեզիայի աշխարհում։ Մասնակցում են վաստակավոր արտիստներ՝ Սիլվա Յուզբաշյանը Գրետա Մեջլումյանը Ասմունքողներ՝ Արմեն Ղազարյանը Նարեկ Մարգարյանը։ Պարույր Սևակի խոսքերով գրված երգերը կատարում են վաստակավոր արտիստներ՝ Լեյլա Սարիբեկյանը և Հայկ Թոնգուրյանը։ Երեկոն վարում է վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։ Սիրով սպասում ենք Սևակի արվեստի սիրահարներին։ Տոմսերի արժեքները ՝ 2000-5000 դրամ Կազմակերպիչ՝ Զարթոնք ՍՊԸ
Տոմսեր և մանրամասներ