Театр

Մեծացած-փոքրացած

ԱՌԱՋՆԱԽԱ՜Ղ «ՄԵԾԱՑԱԾ-ՓՈՔՐԱՑԱԾ» Արկածային կատակերգություն մեկ գործողությամբ Բեմադրությունը` Շուշան Ղազարյանի Բեմանկարչությունը`Նելլի Բարսեղյանի Երաժշտական ձևավորումը` Արման Միրիջանյանի Արամն ու Աննան դեռահասներ են, ովքեր երազում են շուտ մեծանալու մասին։ Իսկ նրանց ծնողների՝ Արսենի ու Նունեի մտքում անդադար թևածում է մանկությունն ու պատանեկությունը վերադարձնելու իղձը։ Մի գիշեր համացանցի նոր ծրագրի միջոցով, որը կոչվում է «Մեծացած-փոքրացած», Արամն ու Աննան հայտնվում են իրենց ծնողների տեղում։ Սկսվում է իրարանցում. ծնողները դպրոց են գնում, բակում խաղում, իսկ երեխաները մասնակցում են «մեծական» գիտաժողովների։ Ամեն բան խառնվում է, և այս ամենի միակ ելքը ծրագրի ապաակտիվացումն է մեկ պայմանով` երազանք պահելուց առաջ պետք է լավ մտածել ու չսխալվել։ Ու երբ գիտակցում ես, որ չարժե ժամանակից առաջ ընկնել, ամեն մարդ այս կյանքում իր տեղն ու դերն է զբաղեցնում և «Մեծացած-փոքրացած» ծրագիրը կրկին աշխատում է: Վայր՝ Պատանի հանդիսատեսի թատրոն Հասցե՝ Մոսկովյան 3 Տոմսերի արժեքը 2000-3000դր Կազմակեր…
Билеты и подробности