Theatre

Գանգսթեր Մաքը

Կրիմինալ կատակերգություն 2 գործողությամբ (16+) Գիշերային ակումբի պարուհի Մենդին, որը Լոնդոնի ամենահեղինակավոր գանգսթերի ընկերուհին է, սիրահարվում է կիրթ և ժպտերես Լերրիին: Պատահական բուռն գիշերից հետո նրանք ընկնում են վտանգավոր շրջապտույտի մեջ, որի ընթացքում բացահայտվում են գանգսթեր Մաքի և նրա հանցավոր խմբի մութ գործերը, ինչպես նաև հանցախմբի վնասազերծմանն ուղղված հատուկ ծառայությունների գաղտնի ծրագիրը: Առաջին հայացքից քրեական այս կոմեդիան համեմված է սիրային պատմություններով, պարային դրվագներով, զգեստափոխություններով և անսպասելի հանգուցալուծմամբ: Ներկայացման տևողությունը՝ 2 ժամ (ընդմիջում 15 ր) 16 տարեկանից ցածր երեխաների մուտքը երեկոյան ներկայացումներին արգելվում է: Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 6000 դր: Սիրելի՛ հանդիսատես, Ընդառաջ գնալով Ձեր խնդրանքին և հաշվի առնելով քաղաքի խցանումներն ու աշխատանքային օրվա ուշ ավարտը, 2026 թվականի հունիսից ներկայացումները կմեկնարկեն ժամը 19:30-ին՝ նախկին 19:00-ի փոխարեն: Տեղեկացնում ենք, որ ներկայացման մեկնարկից հետո դահլիճի դռները…
Tickets and details