Համերգներ
Գի Բովե. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն
Գի Բովե. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա աշխարհահռչակ երգեհոնահար, կոմպոզիտոր, երգեհոնային երաժշտության մեջ մեծ ներդրում ունեցած Գի Բովեյի (Շվեյցարիա) մենահամերգը:
Գի Բովեն ժամանակակից երգեհոնային աշխարհի ամենահեղինակավոր վարպետներից է, ով հեղինակել է երգեհոնային 220 ստեղծագործոթյուն և ձայնագրել 50 ձայնասկավառակ:
Նա հրավիրված պրոֆեսոր է Եվրոպայի բազմաթիվ հեղինակավոր, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում:
Ծրագրում՝
Յոհան Սեբաստիան Բախ (1685 – 1750). Պրելյուդ և Ֆուգա ռե մինոր 539 (ջութակի սոնատի, BWV 1001 առաջին Պրելյուդի հետ միասին, գործիքավորումը՝ Գի Բովեի)
Կանարիոս (18-րդ դարի անանուն իսպանական ստեղծագործություն)
Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսո (1584-1654). Տիենտո 59 (Facultad organica-ից)
Անանուն (18-րդ և 19-րդ դարեր) 3…
Տոմսեր և մանրամասներ