Театр

3 սերունդ, 1 սիրտ - Գյումրի

Ներկայացում՝ «3 սերունդ, 1 սիրտ» Արտասահմանում ուսանած և այնտեղ ամուսնացած երիտասարդը կնոջ հետ վերադառնում է Գյումրի՝ պապական տուն, որտեղ բախվում են երեք սերունդների արժեքները, մտածելակերպը, սովորույթներն ու չասված խոսքերը։ Վեց ճակատագիր, վեց ճշմարտություն, վեց սիրո լեզու… Համեցեք դիտելու «3 սերունդ, 1 սիրտ»՝ ընտանեկան լիրիկական կատակերգությունը Գյումրու անկրկնելի հումորով։ Առաջնախաղը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 19։00-ին Վայր՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն Հեղինակ՝ Սուսաննա Առաքելյան Բեմադրիչ՝ Ասպրամ Բաղդասարյան Ժանր՝ ընտանեկան լիրիկական կատակերգություն Կազմակերպիչ՝ «ՍՈՒՍ ու ՓՈՒՍ պրոդաքշն» Դերերում՝ Տատն ու պապը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան, Վարագ Գևորգյան Ծնողները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Խաչատրյան, Նատալյա Խաչատրյան Երիտասարդ զույգը՝ Համլետ Գևորգյան , Մալվինա Խաչատրյան Կազմակերպիչ՝ Սուսանն Առաքելյան Սարգսի ԱՁ
Билеты и подробности