Համերգներ

Հինգը երկուսում | Դասական երաժշտության մարաթոն

«Հինգը երկուսում» | Նոյեմբերի 6․ Դասական երաժշտության մարաթոն | Արարատ, Վաղարշապատ, Աշտարակ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականցվող «Հինգը երկուսում» նախագիծն իրենից ներկայացնում է դասական երաժշտության բացառիկ մարաթոն՝ 5 համերգ 2 օրում ձևաչափով, Հայաստանի 5 քաղաքում։ Նոյեմբերի 6-ին՝ մարաթոնի առաջին օրը, հրավիրում ենք ձեզ անմոռանալի երաժշտական ճամփորդության։ Սա ոչ թե սովորական համերգների շարք է, այլ տպավորիչ ավտոբուսային շրջագայություն։ Հանդիսատեսն ու երաժիշտները միասին՝ մեկ ավտոբուսով կլինեն երեք քաղաքում՝ Արարատում, Վաղարշապատում և Աշտարակում, որտեղ երաժիշտները հանդես կգան 3 տարբեր խորագրեր կրող համերգներով։ ՕՐԱԿԱՐԳԸ. 11:45-12:45 | Ք. ԱՐԱՐԱՏ | «Արևածագ» Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն Համերգի ծրագրում՝ Օտտորինո Ռեսպիգի 5 պիես ջութակի և դաշնամուրի համար (17′) • Ռոմանս • Արևածագ • Մադրիգալ • Օրոր • Հումորեսկ Անտոնին Դվորժակ • Հումորեսկ, երկ. 101, թիվ 7 (4′) • Սլավոնական պար թիվ 2, երկ. 46 (6′) Պյոտր Իլյիչ Չայկովսկի • Մտորում (10′)…
Տոմսեր և մանրամասներ