Театр

Տղաները չափն անցնում են

16+ Ժանր՝ Անպատասխանատու ներկայացում Տևողություն՝1ժ 30 րոպե Թեթև, սրամիտ և դրական էմոցիաներով լի պատմություն կանանց ու տղամարդկանց մասին, որտեղ յուրաքանչյուր երկխոսություն կարող է թվալ ծանոթ, իսկ յուրաքանչյուր իրավիճակ՝ իրական կյանքից։ Ներկայացումը խոստանում է անմիջականություն, բարձր տրամադրություն և ևս մեկ անգամ հիշեցնում է, որ. «Չկա՛ն տգեղ կանայք։ Կան կարճատես տղամարդիկ»։ Պիեսի հեղինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Արա Երնջակյան: Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյան։ Երաժշտական գործիքավորում՝ Վահե Գրիգորյան։ Դերերում՝ Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան, Ներսես Մարկոսյան։ Տոմսերի արժեքը՝ 3,000 - 8,000 դրամ։ Կազմակերպիչ՝ Երևանի Պետական Կամերային Թատրոն
Билеты и подробности