Театр

Ջուլիետտա Ստեփանյան | Հոբելյանական երեկո

ՋՈՒԼԻԵՏՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ 75 Հոբելյանական ներկայացում և տոնական երեկո Տարիներ շարունակ նա բեմից մեզ պարգևել է ծիծաղ ու հուզմունք, ստեղծել կերպարներ, որոնց սիրել ենք, որոնց մեջ երբեմն ճանաչել ենք ինքներս մեզ։ Նրա դերերից յուրաքանչյուրի հետևում արվեստին նվիրված աշխատանքն է և հանդիսատեսի հետ այն ջերմ կապը, որ ստեղծվում է տարիների ընթացքում։ Նոյեմբերի 8-ին սիրով հրավիրում ենք Սունդուկյան թատրոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետտա Ստեփանյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական ներկայացմանն ու տոնական երեկոյին։ Բեմում՝ կյանքի և արվեստի գեղեցիկ պատմությունը։ Դերասանուհու անցած ստեղծագործական ուղին՝ բեմականացված թատերական պատմությունների, հիշողությունների և հուզիչ դրվագների միջոցով՝ ուղեկցված հարուստ երաժշտական-համերգային ծրագրով։ Մի երեկո՝ նվիրված արվեստին, բեմին և դերասանուհու անցած հետաքրքիր ճանապարհին։ Սիրելի արտիստի հոբելյանը նշելու ենք թատրոնում՝ բեմի լույսերի ներքո, հանդիսատեսի սիրով ու ջերմ ծափահարություններով։ Սա առիթ է վայելելու ներկայացումը և միասին շնորհակալություն ասելու այն դերե…
Билеты и подробности