Theatre
Ջուլիետտա Ստեփանյան | Հոբելյանական երեկո
ՋՈՒԼԻԵՏՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ 75
Հոբելյանական ներկայացում և տոնական երեկո
Տարիներ շարունակ նա բեմից մեզ պարգևել է ծիծաղ ու հուզմունք, ստեղծել կերպարներ, որոնց սիրել ենք, որոնց մեջ երբեմն ճանաչել ենք ինքներս մեզ։ Նրա դերերից յուրաքանչյուրի հետևում արվեստին նվիրված աշխատանքն է և հանդիսատեսի հետ այն ջերմ կապը, որ ստեղծվում է տարիների ընթացքում։
Նոյեմբերի 8-ին սիրով հրավիրում ենք Սունդուկյան թատրոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետտա Ստեփանյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական ներկայացմանն ու տոնական երեկոյին։
Բեմում՝ կյանքի և արվեստի գեղեցիկ պատմությունը։
Դերասանուհու անցած ստեղծագործական ուղին՝ բեմականացված թատերական պատմությունների, հիշողությունների և հուզիչ դրվագների միջոցով՝ ուղեկցված հարուստ երաժշտական-համերգային ծրագրով։
Մի երեկո՝ նվիրված արվեստին, բեմին և դերասանուհու անցած հետաքրքիր ճանապարհին։
Սիրելի արտիստի հոբելյանը նշելու ենք թատրոնում՝ բեմի լույսերի ներքո, հանդիսատեսի սիրով ու ջերմ ծափահարություններով։ Սա առիթ է վայելելու ներկայացումը և միասին շնորհակալություն ասելու այն դերե…
Tickets and details