Театр
Ֆիգարոյի ամուսնությունը
Խելահեղ օր Դրամատիկականում
Ֆիգարոն ու Սյուզաննան պետք է ամուսնանան… բայց ի՞նչ է սպասվում նրանց մեծ օրվա նախաշեմին։
Սեր և խանդ, շահ ու դավաճանություն, անսպասելի խոչընդոտներ ու ծիծաղելի խառնաշփոթ՝ այս ամենը կենդանանում է Բոմարշեի անմահ կատակերգության՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» նորացված բեմադրությունում։
Ֆիգարոյի և կենսախինդ Սյուզանայի սիրո պատմության շուրջ ստեղծվում է խելահեղ իրադարձությունների հորձանուտ․ քմահաճ Կոմս, խանդոտ Կոմսուհի ու մի շարք շրջադարձեր, որտեղ ամեն քայլ կարող է փոխել ճակատագիրը։
Համաշխարհային ճանաչում ունեցող Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», որ ոգեշնչել է անգամ Մոցարտին, վերադառնում է Դրամատիկական թատրոնի բեմ՝
նորացված հագուստով, ժամանակակից մոտեցմամբ, պարային ու երաժշտական վառ դրվագներով։
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ:
Կազմակերպիչ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ
Билеты и подробности