Other
Ձոն Հայաստանին» համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին
«Ձոն Հայաստանին» համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին
«Արցախի բալիկներ» մանկա-պատանեկան համույթը շարունակում է երևանյան բեմում իր անզուգական կատարումներով գերել հանդիսատեսին։ Համույթի յուրաքանչյուր ծրագիր աչքի է ընկնում ստեղծագործական նորարարությամբ և կատարողական անմիջականությամբ։
Այս անգամ համույթը հատուկ ծրագիր է պատրաստել՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին: Հոբելյանական երեկոյի ընթացքում արցախցի տաղանդավոր մանուկներն ու պատանիները հայերեն և ռուսերեն լեզուներով կկատարեն սիրված կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունները։
Մի շարք ստեղծագործություններ կհնչեն նոր մեկնաբանությամբ։ Համույթի կատարումները կուղեկցվեն նաև պարային համարներով և երիտասարդական տրիոյի ելույթներով։
Համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան։
«Արցախի բալիկներ» համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության աջակցությամբ
19 հոկտեմբերի 19:00
Տոմսերի արժեքը՝ 1500 - 2000 ՀՀ դրամ։
Концерт «Ода Армении», посвященный 105-летию со дня…
Tickets and details