Theatre
Փոքրիկ Իշխանը | Փոքր թատրոն
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ
«Բոլոր մեծահասակները սկզբում երեխաներ են եղել, բայց քչերն են այդ մասին հիշում»։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը» միջոլորտային ներառական ներկայացում է՝ հիմնված գրող և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի աշխարհահռչակ ստեղծագործության վրա։ Մարդասիրական արժեքներով լի այս պատմությունը ավելի քան ութ տասնամյակ փոխանցվում է սերնդեսերունդ՝ պահպանելով իր արդիականությունն ու հուզական ուժը։
ԳԱԿ Փոքր թատրոնի «Փոքրիկ իշխանը» արվեստի տարբեր ձևերը միավորող ներառական ներկայացում է՝ ստեղծելով ընդհանուր բեմական տարածք, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստներն ու հանդիսատեսը կարող են միասին զգալ, ընկալել և վերապրել բոլոր ժամանակների համար կարևոր այս պատմությունը։
Անապատում վթարված օդաչուի հանդիպումը խորհրդավոր փոքրիկ տղայի հետ դառնում է զարմանալի ճանապարհորդության սկիզբ։ Փոքրիկ իշխանը լքել է իր մոլորակն ու սիրելի Վարդին և ճամփորդել տիեզերքով՝ ճանապարհին հանդիպելով տարբեր մոլորակների տարօրինակ բնակիչների՝ մեծահասակների, որոնց միջոցով բացահայտում է մարդկային հարաբ…
Tickets and details