Theatre

Շրջված երազ

«Շրջված երազ» ներկայացումը յուրօրինակ և գունեղ շրջագայություն է դեպի մանկություն` բեմադրված անգլիացի գրող, դերասան և նկարիչ Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով, որոնք լի են բարությամբ, անմիջականությամբ և հումորով։ Նախատեսված է 4-5 տարեկանից սկսած մինչև անսահմանափակ տարիք։ Ներկայացումը տեղափոխում է հանդիսատեսին հեքիաթային և երազային աշխարհ` արթնացնելով մանկական անհոգ հիշողություններ մեծերի մոտ և տալով հրաշքի զգացում փոքրերին։ Բեմադրությունը` Նարինե Մալյանի Դերերում` Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Աստղիկ Աբաջյան, Քրիստինա Հովակիմյան, Մերի Սամվելյան Տոմսերի արժեքը՝ 2000 դր Կազմակերպիչ՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Tickets and details