Concerts
Սիմֆոնիկ Եվրոպա | Ալիս Սառա Օտտ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում են հատուկ երեկոյի՝ նշելու հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությունն ու մշակութային կապերը։
«Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում կհնչեն երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ «Կորիոլան» նախերգանքից մինչև Վերդիի օպերային շունչն ու Դեբյուսիի ալիքների շարժումը։
Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը կներկայացնի աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Ուղևորվե՛ք դեպի «Սիմֆոնիկ Եվրոպա»՝ հզոր, նրբագեղ և հարուստ նվագախմբային հնչողությամբ։
Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development
Ծրագրում՝
- Լյուդվիգ վան Բեթհովեն․ «Կորիոլան» նախերգանք, երկ 62 (7 րոպե),
- Լյուդվիգ վան Բեթհովեն․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 4 սոլ մաժոր, երկ 58 (33 րոպե),
Ընդմիջում
- Ջուզեպպե Վերդի․ Նախերգանք «Սիցիլիական ժամերգություն» օպերայից (9 րոպե),
- Կլոդ Դեբյուսի․ «Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզ նվագախմբի համար (24 րոպե)։
Մենակա…
Tickets and details