Театр

«Հայրիկ, դու խենթ ես»

ՊՐԵՄԻԵՐԱ «Հայրիկ, դու խենթ ես» ըստ Վիլյամ Սարոյանի վիպակի 6+ Պտտվող դրամա՝ մեկ գործողությամբ Նոյեմբերի 3 | 19:00 Նոյեմբերի 12 | 16:00 Ընտանեկան խնդիրների պատճառով ծնողները որոշում են բաժանվել․ փոքրիկ աղջիկը մնում է մոր հետ, իսկ 10-ամյա Փիթերը՝ հոր։ Այդ պահից սկսվում է տղայի իրական «հեքիաթներով» լեցուն կյանքը․ համատեղ զբոսանքների ու զվարճալի արկածների ընթացքում հայրը փորձում է որդուն ապացուցել, որ իսկական երջանկությունը կյանքի պարզ պահերը գնահատելու մեջ է։ «Լուրջ» ու կանոններով ապրող մեծահասակների հասարակությունը նրան համարում է «խենթ», քանի որ նա համարձակվում է ապրել անկեղծ, չզիջել ներքին ազատությանը և տղային սովորեցնել աշխարհին նայել առանց կանխակալ կարծիքների ու վախի։ Բեմադրությունը՝ Արտյոմ Ավետիսյանի Բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի Երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Գոռ Մարգարյան Տոմսերի արժեքը՝ 1000 և 1500 ՀՀ դրամ է։ Կազմակերպիչ՝ Աշտարակի Դրամատիկական Թատրոն ՀՈԱԿ
Билеты и подробности