Այլ
Սառցե Շոու / Ալենի կախարդական հեքիաթը
ՆՈՐ ՀՐԱՇՔԻ ՆԱԽՕՐԵԻՆ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՂԱՍԱՀՔԻ ՇՈՈՒ՝ «ԱԼԵՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ»
Անցած տարի Երևանում և Բաթումիում կայացած պրեմիերաներից հետո, արժանանալով հանդիսատեսի մեծ սիրուն ու ջերմ արձագանքներին, «Ալենի կախարդական հեքիաթը» գեղասահքի շոուն վերադառնում է Երևան։
Ներկայացումը բեմադրվել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի մոտիվներով։
Սա բարու և չարի հավերժական պայքարի մասին հեքիաթ է, որտեղ սերը, բարությունն ու ներելու կարողությունը հաղթում են խավարին՝ փրկելով Ամանորի հրաշքը։
Հանդիսատեսին սպասվում են՝
Ազգությամբ հայ և Հայաստանի ազգային հավաքականի բարձրակարգ գեղասահորդների տպավորիչ ելույթներ,
- շքեղ բեմական զգեստներ և դեկորներ,
- լուսային ու տեսողական էֆեկտներ,
- մանկուց ծանոթ և բոլորովին նոր կերպարներ,
- տոնական երաժշտություն և իսկական ամանորյա մթնոլորտ։
Շոուի ընթացքում կհնչեն Պ. Ի. Չայկովսկու, Ռ. Վագների, Ե. Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ համադրված սիրված ֆիլմերի ու մու…
Տոմսեր և մանրամասներ