Театр

Բարի գիշեր մամա

«Բարի գիշեր մամա» Մարշա Նորման Դրամա մեկ գործողությամբ 30 | ՀՈՒՆՎԱՐ | 18։30 Բեմադրությունը՝ Լիլիթ Բաղդասարյանի Դերակատարներ՝ Եվա Զաքարյան Լաուրա Ստեփանյան «Բարի գիշեր մամա»-ն պատմություն է լռության, սիրո և չբարձրաձայնված ցավերի մասին. . Այնպիսի լռության, որը տարիներով կուտակվել և քողարկվել է «Սիրո» անվան տակ . Այնպիսի սիրո, որը ժամանակի ընթացքում դարձել է սովորական` փաթեթավորվելով բնավորությունների անապահով արտահայտչաձևերում: . Այնպիսի ցավերի, որոնք վերածվել են բթացած առօրյայի: Ներկայացումը բացահայտում է ընտանեկան հարաբերությունների մութ ու գաղտնի անկյունները. մոր խնամքը և վերահսկումը, դստեր ներքին մեկուսացումն ու չապրված կյանքը: Այն հանդիսատեսին կանգնեցնում է անհարմար, բայց անհրաժեշտ հարցերի առաջ. ի՞նչ է նշանակում ապրել ուրիշի համար, ե՞րբ է սերը դառնում ցավ և արդյո՞ք հնարավոր է լսել միմյանց, երբ պահն արդեն անխուսափելի է: 18+ 1 ժամ 10 րոպե Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ Կազմակերպիչ՝ Արտաշատի Ս․ Խարազյանի անվան դրամատիկական թատրոն
Билеты и подробности