Concerts

Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտներ թիվ 1 և 3 | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Նոյեմբերի 26-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի Ռախմանինովի դաշնամուրային երաժշտությանը նվիրված ծրագրով։ Փառատոնի բացման երեկոյին կհնչեն Դաշնամուրի առաջին և երրորդ կոնցերտները՝ միջազգային մեծ բեմերում հանդես եկող դաշնակահարուհի Եվա Գևորգյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ և դարձե՛ք ռախմանինովյան այս բացառիկ շարքի ունկնդիրներից մեկը։ Ծրագրում՝ - Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 ֆա դիեզ մինոր, երկ 1 (27 րոպե), Ընդմիջում - Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր, երկ 30 (40 րոպե)։ Մենակատար՝ Եվա Գևորգյան (դաշնամուր)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Նոյեմբերի 26 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։ Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ On November 26, the 14th Khachaturian International Festival will open with a program dedicate…
Tickets and details