Concerts

Հարի Փոթեր։ Mystery Ensemble։ Մուլտիմեդիոն համերգ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» հռչակավոր համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ մուլտիմեդիոն համերգ: Բուն գտա՛վ ձեզ: Դեկտեմբերյան ամենաֆեերիկ իրադարձությունը ողջ ընտանիքի համար, որը չի կարելի բաց թողնել: Հրավիրում ենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ գրավիչ երաժշտական ճամփորդության: Երեկոյի ընթացքում կհնչի բոլորի կողմից սիրված Հարի Փոթերի մասին ֆանտաստիկ ֆիլմաշարի երաժշտությունը Mystery Ensemble նվագախմբի կատարմամբ։ Ֆիլմի սաունդթրեքը մեծ վարպետությամբ ստեղծել է աշխարհահռչակ Ջոն Ուիլյամսը։ Կոմպոզիտորը երաժշտությունը գրել է Լոս Անջելեսում և Թանգլվուդում գտնվող իր տներում և 2001 թվականի սեպտեմբերին ձայնագրել Լոնդոնի Abbey Road և Air Lyndhurst ստուդիաներում: Ֆիլմն ունի բազմաթիվ բնորոշ լեյտմոտիվներ, որոնց մեծ մասը կրկնվել է «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ֆիլմի երկրորդ մասում։ Հիմնական կոմպոզիցիան՝ «Հեդվիգի թեման», փոփոխված տեսքով առկա է բոլոր ֆիլմերում։ Սաունդթրեքը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին կոմպակտ սկավառակով։…
Tickets and details