Театр

Ինչպես կրծքիդ խխունջ վարժեցրի

Դրամա 18+ Պրեմիերա Մատեի Վիշնիեկի «Ինչպես կրծքիդ խխունջ վարժեցրի»՝ տարօրինակ, սուր ու հումորով լի պատմություն է մարդու ամենաանտրամաբանական ցանկությունների, հարաբերությունների և այն սահմանների մասին, որոնք մենք ինքներս ենք ստեղծում։ Այստեղ ամեն ինչ կարող է թվալ խաղ, մինչև խաղը չդառնա չափազանց իրական։ Մի փոքր աբսուրդ։ Մի փոքր սեր։ Մի փոքր խելագարություն։ Եվ մի խխունջ, որին, գուցե, իսկապես կարելի է վարժեցնել։ Բեմադրիչ՝ Տաթևիկ Մելքոնյան Ռեժիսորի ասիստենտ՝ Արմեն Արշալույսյան Հեղինակ՝ Մ․ Վիշնիեկ Թարգմանիչ՝ Գրիգոր Ջանիկյան Տոմսերի արժեքը՝ 5000, 6000 դրամ: Հաշվի առնելով ներկայացման ձևաչափը՝ հանդիսատեսի մուտքը դահլիճ, ժամը 21:00-ից հետո խստիվ արգելվում է: Կազկակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ
Билеты и подробности