Концерты

«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու տպավորիչ համերգային ծրագիր, որտեղ անսահման տիեզերքը կմիախառնվի հոլիվուդյան մեծ կինոյին։ Երեկոն կսկսվի Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտով, որին կհաջորդեն Ջոն Ուիլյամսի ամենահայտնի կինոթեմաները՝ «Աստղային պատերազմներ» և «Այլմոլորակայինը» ֆիլմերից։ Ծրագիրը կուղեկցվի համերգասրահի պատերին արտացոլվող մոլորակների տեսապատկերներով։ Ֆանտաստիկ համերգ՝ սիմֆոնիկ հնչողության, կինոերաժշտության և տիեզերական մթնոլորտի սիրահարների համար։ Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development Ծրագրում՝ - Գուստավ Հոլսթ․ «Մոլորակները» սյուիտ՝ մեծ նվագախմբի համար, երկ 32 (56 րոպե), Ընդմիջում - Ջոն Ուիլյամս․ «Արկածները Երկրի վրա»՝ «Այլմոլորակային» ֆիլմից (10 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Կայսերական երթ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (3 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Աստղերի միջով»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (6 րոպե), - Ջոն Ուիլյամս․ «Ճակատագրերի մենամարտ»՝ «Աստղային պատերազմներ…
Билеты и подробности