Concerts
Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble
AM // Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble
Պատրա՞ստ եք նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ին ընկղմվել պատմության ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկի՝ Ջոն Ուիլյամսի հուզիչ աշխարհ։
«Հարրի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակ», «Ինդիանա Ջոնս», «Ջուրասիկ այգի»․ այս երեկո դուք կունկդրեք մաեստրոյի ամենահայտնի սաունդթրեքները հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։
Հզոր էներգիա, տպավորիչ գործիքավորում և հիանալի ծրագիր, և այս ամենը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ռոմանտիկ և խորհրդավոր մթնոլորտում։ Երաժշտության կախարդանքի շնորհիվ դուք ասես կհայտնվեք սիրված կինոպատմություններում՝ զգալով ձեզ դրանց հերոսը։
Ավելի քան 70 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում Ջոն Ուիլյամսը արժանացել է 25 «Գրեմմի», 5 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» և անթիվ այլ մրցանակների։ Նա 53 անգամ առաջադրվել է Ամերիկյան Ակադեմիայի մրցանակի համար, դառնալով երկրորդը Ուոլթ Դիսնեյից հետո։
Ուիլյամսը սերտորեն համագործակցել է այնպիսի լեգենդար ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը,…
Tickets and details