Concerts
Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble
AM // Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble
Բարի՛ գալուստ Թիմ Բարթոնի ֆանտաստիկ աշխարհներ։ Հրավիրում ենք ձեզ երաժշտական ճամփորդության մի տիեզերքով, որն անհնար կլինի մոռանալ։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:
«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի առկայծող հրաշքից մինչև «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» կինոնկարի տոնական կախարդանք, «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի խորաթափանց քնարականությունից մինչև «Չարլին և շոկոլադի գործարանը» կինոնկարի էքսցենտրիկ հանճարեղություն․ Մեր համերգը կընկղմի ձեզ Բարթոնի կինեմատոգրաֆիական եզակի տիեզերքը ձևավորող երաժշտական աշխարհ։
Այս ամենի կենտրոնում Դենի Էլֆմանի՝ Բարթոնի երկարամյա գործընկերոջ և մեր ժամանակների ամենաինքնատիպ կինոկոմպոզիտորներից մեկի երաժշտությունն է։ Էլֆմանի երաժշտությունը զարմանալիորեն համատեղում է կայտառությունը՝ տագնապի, քնքշությունը՝ պերճության հետ՝ լավագույնս արտացոլելով ռեժիսորի վիզուալ երևակայությունը։ Ծրագրում կհնչեն…
Tickets and details