Concerts

Հայ Եռալեգենդ երեկո Մաս 2

Հայ «Եռալեգենդ» երեկո Արդեն շատ սիրված և սպասված Հայ «Եռալեգենդ» երեկոն վերադառնում է։ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ, ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ և ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ սիրված ստեղծագործությունները կկատարեն Pop Symphony նվագախումբը և հայկական շոուբիզնեսի հայտնի երգիչները։ Բեմում են լինելու POP SYMPHONY PRODUCTION-ի պարուհիները, POP SYMPHONY երգչախմբի երգիչները և այլ անակնկալներ, որոնց մասին կիմանաք միայն այդ օրը։ Նոյեմբերի 22, Կիրակի Ժամը՝ 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահ։ Տոմսերի արժեք՝ 6000-16000 դր․ Տարիքը՝ 6+ Համերգը սկսելուց հետո ուշացած հանդիսատեսը սպասելու է ճեմասրահում մինչև կվերջանա տվյալ պահի ելույթը։ Միայն ծափահարությունների ժամանակ կթույլատրվի մտնել ներս և զբաղեցնել իր տեղը։ Տոմսերի վերադարձ, փոխանակում չի կատարվում։ Համերգի կազմակերպիչ՝ Pop Symphony Production
Tickets and details