Театр
Փարիզյան դատավճիռ
Պերճ Զեյթունցյան «Փարիզյան դատավճիռ»
«ԱՍԱԼԱ» դրամա 2 գործողությամբ։
1981 թվականին ԱՍԱԼԱ-ի՝ հայ գաղտնի բանակի 4 մահապարտ անդամներ Փարիզում գրավում են թուրքական հյուպատոսարանը: Բանակցություններից հետո նրանք հանձնվում են իշխանություններին , պայմանով, որ իրենց դատը տեղի ունենա բաց և հրապարակային: Թուրք մեղադրողները ամեն ջանք գործադրում են, որպեսզի նրանք ճանաչվեն ահաբեկիչներ: Բայց 4 հերոս-հայ տղաների կեցվածքը և նրանց դատապաշտպան, հայտնի փաստաբան Պատրիկ Դևեճանի խոսքը, թե դատարանին, թե ամբողջ աշխարհին ապացուցում են, որ նրանք պահանջատեր են և 1915 թվականին տեղի ունեցածը ոչ միայն մեր երկրի մեծ մասի կորուստն էր և ողբերգությունը, այլ ցեղասպանություն:
Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին և նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին : Ներկայացումը առ այսօր բեմ է բարձրացվել 100 անգամ: «Փարիզյան դատավճիռ» բեմադրության ասելիքը մեծ արձագանք ունի մանավանդ հայրենասեր երիտասարդության շրջանում:
14 տարեկանից ցածր երեխաների մուտքը երեկոյան ներկայացումներին արգելվում է:
Տոմսերի արժեքը…
Билеты и подробности