Театр

Նռնենի / Բյուրականի Հանդ Art այգի

​Տարիքային սահմանափակումը՝ 10 + (10-ից ցածր երեխաների մուտքը արգելվում է) «ՆՌՆԵՆԻ» Դրամատիկական կատակերգություն՝ իրական դեպքերի հիման վրա։ Սիրելի հանդիսատես, ՀանդArt մշակութային այգին կրկին բացում է իր դռները նոր թատերական պատմության առաջ։ «ՆՌՆԵՆԻ»՝ ներկայացում սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին։ Երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությունների առաջ։ Իրական դեպքերի հիման վրա ստեղծված այս կատակերգությունը կզարմացնի Ձեզ անսպասելի շրջադարձերով, կծիծաղեցնի սուր հումորով և կհուզի անկեղծությամբ։ Ներկայացումը համադրություն է թեթևության ու խորության, պարզության ու բարդ իրականության միջև։ Դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ջուլիետա Ստեփանյան ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լուիզա Ղամբարյան Ագնեսա Շահնազարյան Արծրուն Հարությունյան Հեղինակ և բեմադրիչ՝ Տիգրան Գյուլումյան Տոմսերի արժեքը՝ 5000-15.000 դրամ: Հասանելի է նաև երկկողմանի տրանսֆեր ծառայություն՝ 2500 դրամ արժեքով։ Մ…
Билеты и подробности