Theatre

Կատվի Տունը

«ԿԱՏՎԻ ՏՈՒՆԸ» Երաժշտական հեքիաթ Տիկին Կատուն ապրում է շքեղ տանը, սիրում է խնջույքներ կազմակերպել և ուրախանալ: Նրա անօթևան զարմիկները` փոքրիկ կատուները, նրանից օգնություն են խնդրում, բայց տիկին Կատուն արհամարհում է նրանց և տնից դուրս շպրտում: Մի օր Կատվի տունը վառվում է և նա դառնում է անօթևան: Նա օգնություն է խնդրում իր հարևաններից՝ Հավից, Այծից, Խոզից, բայց բոլորը նրան մերժում են, ինչպես նա էր մերժել փոքրիկ կատուներին: Իսկ թե ով է օգնում տիկին Կատվին, կիմանաք, եթե դիտեք այս հեքիաթ-ներկայացումը: Բեմադրությունը՝ Հասմիկ Սուվարյանի Բեմանկարչությունը և զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի Երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի Խորեոգրաֆիան՝ Միլենա Խաչատրյանի Տարիքային սահմանափակումը՝ 2+ Հասցե՝ Մոսկովյան 3 Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ Կազմակերպիչ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
Tickets and details