Համերգներ

Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble / Посвящение Хансу Циммеру. Mystery Ensemble

AM // Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble Կարևո՛ր է․ Հանս Ցիմերը համերգին չի մասնակցում։ Հոկտեմերի 24-ին, ժամը 17։00 և19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» հռչակավոր համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։ Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների, «Interstellar» , «Inception», «Dune», «Gladiator», «Pirates of the Caribbean» և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակ է։ Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Մարդ, ով հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Նա ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, սակայն մանուկ հասակից տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը և սգալով այս կորուստը՝ Հանսը սփոփանք գտավ երաժշտության մեջ։ Հոլիվ…
Տոմսեր և մանրամասներ