Театр

«Մայրիկ, ես քեզ սիրում եմ / Հայրիկ, դու խենթ ես» | Թատրոն տանիքում

ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ «Մայրիկ, ես քեզ սիրում եմ / Հայրիկ, դու խենթ ես» Ըստ Վիլյամ Սարոյանի «Ո՞վ ասաց, որ ընտանիքը չի կարող լինել մի քիչ խենթ ու զվարճալի?» Մեր պատմությունը՝ փոքրիկ տղայի աչքերով, ցույց է տալիս, որ մայրիկը քնքուշ է, հայրիկը՝ մի փոքր խենթ, իսկ կյանքը՝ լի անակնկալներով։ Մայրիկը սովորեցնում է՝ սիրել, դիմանալ ու ուժեղ լինել, նույնիսկ երբ հոգնած ես։ Հայրիկը՝ երազող ու ազատամիտ, կարող է գիշերվա կեսին ասել մի բան, որը կփոխի ամբողջ մտածելակերպդ։ Տղան փորձում է հասկանալ՝ Ինչո՞ւ մայրը միշտ ժպտում է, նույնիսկ հոգնած, Ինչո՞ւ հայրը երբեմն անհասկանալի բաներ է անում, բայց նրա աչքերում կա մի բան, որ ուրիշ ոչ մեկի մոտ չկա։ Ներկայացումը հյուսված է հիշողությունների, տատանվող զգացմունքների և ընտանեկան փոքր, բայց որոշիչ պահերի շուրջ։ Երբեմն հումորային, երբեմն՝ դառը, բայց միշտ՝ մարդկային։ Սա պատմություն է մեծ սրտերի մասին: Մայրիկի, որին հաճախ մոռանում ենք գրկել Հայրիկի, ում խենթությունը երբեմն մեր ազատությունն է Եվ երեխայի, ով փորձում է հասկանալ մեծերին՝ երբեմն նրանց…
Билеты и подробности