Համերգներ

Հայ Եռալեգենդ երեկո Մաս 1

Գնված տոմսերը ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման։ Արդեն շատ սիրված և սպասված Հայ «Եռալեգենդ» երեկոն վերադառնում է։ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ և ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ սիրված ստեղծագործությունները կկատարեն Pop Symphony նվագախումբը և հայկական շոուբիզնեսի հայտնի երգիչները։ Բեմում են լինելու POP SYMPHONY PRODUCTION-ի պարուհիները, POP SYMPHONY երգչախմբի երգիչները և այլ անակնկալներ, որոնց մասին կիմանաք միայն այդ օրը։ Հոկտեմբերի 18-ին և 25-ին Ժամը՝ 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահ։ Տոմսերի արժեք՝ 6,000-12,000 դր․ Տարիքը՝ 6+ Համերգը սկսելուց հետո ուշացած հանդիսատեսը սպասելու է ճեմասրահում մինչև կվերջանա տվյալ պահի ելույթը։ Միայն ծափահարությունների ժամանակ կթույլատրվի մտնել ներս և զբաղեցնել իր տեղը։ Տոմսերի վերադարձ, փոխանակում չի կատարվում։ Համերգի կազմակերպիչ՝ Արթուր Մուրադյան ԱՁ
Տոմսեր և մանրամասներ