Թատրոն

Միայն սիրո լարը մնաց...

Անցկացրե՛ք ամռան ջերմ երեկոները Վարպետի այգում՝ սիրո, արվեստի և գինու ուղեկցությամբ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը շարունակում է արդեն սիրված «Միայն սիրո լարը մնաց...» նախագիծը։ Վարպետի գեղեցիկ այգում ներկա գտնվելով այս թատերականացված ընթերցումներին՝ հնարավորություն կունենաք բացահայտելու երկու սիրող սրտերի՝ Ավետիք Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի հանդիպումների, նամակագրության, բաժանման պատմությունը․ այն սիրո մի ամբողջ դրամա է, որ ողջ կյանքի ընթացքում ուղեկցել է բանաստեղծին։ Ներկայացման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն։ Այս մեծ ու գեղեցիկ սիրո պատմությունը կրկին կբեմադրվի Հոկտեմբերի 5 -ին և 15 -ին՝ ժամը 19։00-ի (19:00՝ շրջայց թանգարանի հուշային մասում, 19:00 ներկայացում)։ Տոմսի արժեքը` 5000 դրամ (ներառում է շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն)։ Մինչև 6 տարեկան երեխայի մուտքն անվճար է։ Կազմակերպիչ՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ՊՈԱԿ
Տոմսեր և մանրամասներ