Концерты

Միյաձակիի երազները

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կլսեք «Howl’s Moving Castle», «Nausicaa of the Valley of Wind», «Spirited Away», «My Neighbor Totoro» աշխարհահռչակ անիմեների ֆանտաստիկ սաունդթրեքները, որոնց հեղինակն է ժամանակակից մեծագույն ճապոնացի կոմպոզիտոր Ձյո Հիսաիսին: Ընկղմվեք ֆանտաստիկ երաժշտության աշխարհ՝ Mystery Ensemble-ի հուզական, գունեղ կատարման ուղեկցությամբ: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում Հիսաիսին շատ է աշխատել ֆիլմերի, անիմեների, համակարգչային խաղերի, հեռուստատեսության և գովազդների երաժշտության վրա: Նա նաև հեղինակել է Նագանոյում 1998 թվականի Պարաօլիմպիական Խաղերի երաժշտական ձևավորումը։ Հիսաիսիի ամենահայտնի գործերը Տակեշի Կիտանոյի կուլտային ֆիլմերի և, իհարկե, Հայաո Միյաձակիի մուլտֆիլմերի համար գրված ստեղծագործություններն են։ Հիսաիսին և Միյաձակին նույն մեծության տաղանդի ստեղծագործողների միություն են կազմում։ Այդպես էլ…
Билеты и подробности