Համերգներ
Միյաձակիի երազները
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կլսեք «Howl’s Moving Castle», «Nausicaa of the Valley of Wind», «Spirited Away», «My Neighbor Totoro» աշխարհահռչակ անիմեների ֆանտաստիկ սաունդթրեքները, որոնց հեղինակն է ժամանակակից մեծագույն
ճապոնացի կոմպոզիտոր Ձյո Հիսաիսին: Ընկղմվեք ֆանտաստիկ երաժշտության աշխարհ՝ Mystery Ensemble-ի հուզական, գունեղ կատարման ուղեկցությամբ: Հաճույքն
ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։
Իր երկարամյա կարիերայի ընթացքում Հիսաիսին շատ է աշխատել ֆիլմերի, անիմեների, համակարգչային խաղերի, հեռուստատեսության և գովազդների երաժշտության վրա: Նա նաև
հեղինակել է Նագանոյում 1998 թվականի Պարաօլիմպիական Խաղերի երաժշտական ձևավորումը։ Հիսաիսիի ամենահայտնի գործերը Տակեշի Կիտանոյի կուլտային ֆիլմերի և,
իհարկե, Հայաո Միյաձակիի մուլտֆիլմերի համար գրված ստեղծագործություններն են։ Հիսաիսին և Միյաձակին նույն մեծության տաղանդի ստեղծագործողների միություն են կազմում։
Այդպես էլ…
Տոմսեր և մանրամասներ