Theatre

Մարդը ափի մեջ

Պարույր Սևակ «Մարդը ափի մեջ» Դերերում՝ Նարեկ Բաղդասարյան Հարություն Սարգսյան Անդրանիկ Միքայելյան Միլենա Ղազարյան Ներկայացումը ստեղծված է Պարույր Սևակի մտքի և բանաստեղծական աշխարհի հիման վրա։ Այն կազմված է երեք գաղափարական մասերից՝ Ես, Դու, Մենք։ Առաջին մասում մարդը հանդիպում է իր Ես-ին՝ իր կասկածներին, հիշողություններին ու ինքնության որոնմանը։ Երկրորդում հայտնվում է Դու-ն՝ սերը, մյուսը, այն հայելին, որի մեջ մարդը տեսնում է իրեն։ Եվ վերջապես այդ երկու ճանապարհները միավորվում են Մենք-ի մեջ՝ այնտեղ, որտեղ անհատը դառնում է ժողովրդի, ժամանակի և մարդկության մի մաս։ Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան Ռեժիսոր՝ Տաթև Ղազարյան Զգեստները՝ Թամարա Բարոյան Երաժշտությունը՝ Արմեն Շահինյան Մրցանակներ՝ «Արտավազդ» 2025թ «Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում» Ժանր՝ պոետիկ դրամա Տևողություն՝ 60 րոպե Տարիք՝ 10+ Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ: Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ
Tickets and details