Համերգներ
Հարի Փոթեր ֆիլմի երաժշտությունը
AM // Հարի Փոթեր։ Mystery Ensemble
Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Բուն գտա՛վ ձեզ: Նոյեմբերի ամենամոգական համերգը ողջ ընտանիքի համար, որը չի կարելի բաց թողնել: Հրավիրում ենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ գրավիչ երաժշտական ճամփորդության: Երեկոյի ընթացքում կհնչի բոլորի կողմից սիրված Հարի Փոթերի մասին ֆանտաստիկ ֆիլմաշարի երաժշտությունը Mystery Ensemble նվագախմբի կատարմամբ։
Ֆիլմի սաունդթրեքը մեծ վարպետությամբ ստեղծել է աշխարհահռչակ Ջոն Ուիլյամսը։ Կոմպոզիտորը երաժշտությունը գրել է Լոս Անջելեսում և Թանգլվուդում գտնվող իր տներում և 2001 թվականի սեպտեմբերին ձայնագրել Լոնդոնի Abbey Road և Air Lyndhurst ստուդիաներում: Ֆիլմն ունի բազմաթիվ բնորոշ լեյտմոտիվներ, որոնց մեծ մասը կրկնվել է «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ֆիլմի երկրորդ մասում։ Հիմնական կոմպոզիցիան՝ «Հեդվիգի թեման», փոփոխված տեսքով առկա է բոլոր ֆիլմերում։ Սաունդթրեքը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին կոմպակտ սկավառա…
Տոմսեր և մանրամասներ