Անշարժ գույք
Վաճառք
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳ ՀՈԼԼ ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2026թ․ հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին ք․Երևան Ալ․Մանուկյան 10 շենք, 3 բնակարան հասցեում նշանակված է ԳՐԻԳ ՀՈԼԼ ՍՊԸ-ի պարտավորությունների համար Պարտապանի բռանգանձման ենթակա գույքային հաշվեկշռում անշարժ գույքերի աճուրդը հետևյալ հաջորդականությամբ ԼՈՏ 1․ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, 0․5577 հա մակերեսով 05-005-0426-0052 կադաստրային ծածկագրով վարելահողը՝ 660,885.21 ՀՀ դրամ, պարտապանի բաժնի արժեքը՝ 148,699.14 ՀՀ դրամ մեկնարկային գնով։ ԼՈՏ 2․ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք Վարդենիս Հ Անդրեասյան փողոց, 6/8 հասցեում գտնվող 05-005-0060-0058 կադաստրային ծածկագրով բնակելի տունը ՝ 514,727.83 ՀՀ դրամ մեկնարկային գնով։ ԼՈՏ 3․ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք ք․ Լեռանգործների փողոց 16/1 հողամաս հասցեում գտնվող 05-005-0141-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ 137,260.93 ՀՀ դրամ մեկնարկային գնով։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ 1․ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, 2․իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը, 3․աճուրդի մասնկացության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը․ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում բացված հատուկ հաշվեհամարին՝ 2474604597760000։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանին՝ 044-77-44-64 հեռախոսահամարով։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։