Անշարժ գույք
Վաճառք
ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10․04․2023թ․ տրված թիվ ԱՐԱԴ/2040/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է Ընդհանուր գույքերում բաժինները հավասար համարելով, բնեղենով առանձնացնել 1 ՀՀ մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ , Ոսկեհատ բնակավայր 0,165 հա մակերեսով վարելահող / վկայական 25102013-02-0007/ անշարժ գույքի Պարտապան Ռուզաննա Եղիազարյանի 1/3բաժինն ըստ «ԱԳ Էսթեյթ ՍՊԸ եզրակացության հողամասի բաժանման սխեմայի / 1/3 մասնաբաժին ՝ 550 քմ , 2/3 մասնաբաժին ՝ 1100քմ / տարբերակով , հողամասի բաժանման սխեման ճանաչելով վճռի անբաժանելի մաս ։ 2․ ՀՀ մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ , Ոսկեհատ բնակավայր 0,324 հա մակերեսով վարելահող / վկայական 25102013-02-0020 / անշարժ գույքից գույքի Պարտապան Ռուզաննա Եղիազարյանի 1/3 բաժինն ըստ «Ա Գ Էսթեյթ ՍՊԸ եզրակացության հողամասի բաժանման սխեմայի / 1/3 մասնաբաժին 1080քմ , 2/3 մասնաբաժին ՝ 2160 քմ / տարբերակով , հողամասի բաժանման սխեման ճանաչելով վճռի անբաժանելի մաս ։ 3․Հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ , Ոսկեհատ 3-րդ փողոց 21/1 հասցեում գտնվող անշարժ գույքը , ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, Պարտապանի 1/3 բաժնի գումարի վրա բռնագանձում տարածելու համար։ Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ , Ոսկեհատ 3-րդ փողոց 21/1 հասցեում գտնվող անշարժ գույքը ։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։