Недвижимость
Продажа
Թիվ 14545518 կատարողական վարույթով գնային առաջարկ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04 փետրվարի 2026 թ. տրված թիվ ԳԴ/0203/02/25 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 05.02.2026թ. հարուցվել է թիվ 14545518 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով Արթուր Ալեքսանի Հակոբյանից, Սուսան Ռաֆիկի Մուրադյանից և Արմեն Ահարոնի Մուրադյանից համապարտության կարգով ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ -ի օգտին բռնագանձել 634512 ՀՀ Դրամ և հաշվեգրվող տոկոսներ: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Մարտունի Գեղահեվիտ, վկ. 1536809, վկ. 1535648 և վկ. 1536899 անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Նշված անշարժ գույքում պարտապանի բաժինը ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրաված եզրակացության բնեղենով առանձնացնելը համարվում է 1/4 բաժնեմասի մակերեսով իսկ վկ. 1536899 հնարավոր չէ կատարել: Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 28.210 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 158․750 ՀՀ դրամի և 271,350 ՀՀ դրամի 1/4 բաժնեմասի ՝ 39,687 ՀՀ դրամի և 67,837 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 31,750 ՀՀ դրամ և 54,270 ՀՀ դրամ։ Իսկ վկ. 1536899 գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 136․575 ՀՀ 80%-ի չափով, որը կազմում է 109,260 ՀՀ դրամ ։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.