Real estate
Sale
Պարտապան Արայիկ Նորիկի Ժամհարյանի թիվ ՍնԴ/3580/04/25 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին
30․10․2026թ.՝ ժամը 12։00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում (որը տեսաձայնագրվում է), պարտապան Արայիկ Նորիկի Ժամհարյանի թիվ ՍնԴ/3580/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ղևոնդ Պապոյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը հետևյալն է. Լոտ 1 Պարտապան Արայիկ Նորիկի Ժամհարյանին սեփականության իրավունքով պատկանող, <<ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ>>ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված ՝ 2014թ․ արտադրության, <> մակնիշի 88 QI 880 հաշվառման համարանիշի, 3FA6P0HD1ER314332 նույնականացման համարով տրանսպորտային միջոց՝ գույնը սև մետալիկ, շարժիչի տեսակը՝ բենզինային, տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, սրահը կաշվեպատ՝ վնասված հատվածներով, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան, ենթակա է շահագործման։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.580.000 /Երկու միլիոն հինգ հարյուր ութսուն հազար/ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 23.10.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300,000.00 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Արայիկ Նորիկի Ժամհարյանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, հաշվեհամար ՝ 220612186530000): Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա-վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը): Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։ Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (pastaban.papoyan@mail.ru ) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.