Other property
Sale
Թիվ 13963414 կատարողական վարույթով գրություն նախապատվության վերաբերյալ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04 սեպտեմբերի 2025թ. տրված թիվ ԱՐԴ/0589/02/25 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 13963414 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է Արմեն Հրաչիկի Հարությունյանից հօգուտ Մերի Մուկուչի Ֆահրադյանի որպես վերջինիս խնամքին գտնվող նրանց երեխաներ 23.12.2015թ. ծնված Արտյոմ Արմենի Հարությունյանի, 28.12.2017թ. ծնված Յանա Արմենի Հարությունյանի ապրուստի միջոց, սկսած 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև վերջիններիս չափահաս դառնալը, ամեն ամիս բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար 50.000-ական (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Արմեն Հրաչիկի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գտնվող թիվ 02433139 կադստրային վկայականի համարներով հողը, որը ենթակա է հարկադիր իրացման։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.