Недвижимость
Продажа
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շահեն Բեկջանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Համաձայն թիվ ՍնԴ/0120/02/24 վճռի։
Համաձայն 13․11․2025 թվականի թիվ ՍնԴ/0120/02/24 վճռի, Դատարանը բավարարել է իմ հայցադիմումը և թույլատրել է հրապարակային սակարկությունների եղանակով վաճառել ներքոնշյալ հետևյալ լոտերը․ 2026թ հոկտեմբերի 14-ին նշանակված Շահեն Բեկջանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2026թ. նոյեմբերի 2-ին, ժամը 12:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Շահեն Բեկջանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ լոտերով. (նախորդ աճուրդի մեկնարկային գնից 5 % իջեցված արժեքով) 1. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, թիվ՝ 08-011-0126-0015 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի ¼ բաժնեմասը, որը կազմում է 0․305 հա, համաձայն փորձագետի կողմից գծագրված բաժանման սխեմայի: Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 101 082 ՀՀ դրամ: 2. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0137-0009 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի ¼ բաժնեմասը, որը կազմում է 0․44 հա, համաձայն փորձագետի կողմից գծագրված բաժանման սխեմայի: Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 142 075 ՀՀ դրամ։ 3. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0011-0014 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասի մակերեսը կազմում է 0,121 հա։ Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 290 677 ՀՀ դրամ։ 4. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0132-0042 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասի մակերեսը կազմում է 0,43 հա։ Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 154 653 ՀՀ դրամ։ 5. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0129-0007 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասի մակերեսը կազմում է 0,79 հա։ Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 268 316 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված Շահեն Բեկջանյանի սնանկության հատուկ 16069050881925 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ աշխատանքային օրվա, այն է՝ 28․10.2026թ. ժամը 18:00: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Շահեն Բեկջանյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.