Real estate
Sale
<<ՍՔԻՓ>> ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3225/04/25 սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին
13.10.2026թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում «ՍՔԻՓ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 5 լոտով չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 06.11.2026 թվականին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում կկայանա թիվ ՍնԴ/3225/04/25 սնանկության գործով պարտապան «ՍՔԻՓ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 5 լոտով. Լոտ 1. EPG ֆերմաները փրփրապլաստի հետ ձուլող հոսքագիծ, Polimate CV-01, Չինաստան, 2019 թ., 1.8 խ/մ, 0.6-0.8 Mpa, 5.5-8 kg/cycle, 400-900 kg/hr, 11kw, 2 t/h։ Լոտի մեկնարկային գինն է՝ 57 544 704 ՀՀ դրամ։ Լոտ 2. Բարձր ճնշման օդի արտադրման և սառեցման համակարգ, Comante RB-50AC, Չինաստան, 2019 թ., 220 V, 6,7 խ.մ/ր, 5-40 C, 0.7-1 Mpa, բարձր ճնշման խողովակներ։ Լոտի մեկնարկային գինն է՝ 5 476 352 ՀՀ դրամ։ Լոտ 3. Գոլորշու արտադրման և պահեստավորման համակարգ, WNS 2-1.25-YQ, Չինաստան, 2019 թ., 380 V, 2 t/h, 1.25 Mpa, 10 խ/մ բարձր ճնշման խողովակներ։ Լոտի մեկնարկային գինն է՝6 512 640 ՀՀ դրամ, Լոտ 4. Ջրի հովացման վերամշակման և մաքրման համակարգ, Polimate FC-01, Իտալիա, 2019 թ.։ Լոտի մեկնարկային գինն է՝2 588 672 ՀՀ դրամ, Լոտ 5. Փրփրապլաստի առաջնային խոշորացման և պահեստավորման համակարգ Fackel Machinery Fujian, Չինաստան, 2019 թ., 380 V, 42A, 1174-2062 խմ/ժ, 4603-4447 Pa։ Լոտի մեկնարկային գինն է՝ 7 630 848 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը: Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան «ՍՔԻՓ» ՍՊԸ-ի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137767 սնանկության հատուկ հաշվին։ Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ ԱՆ 16.03.2020 N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ, որին և մնացած այլ անհրաժեշտ փաստաթղթերին ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258 Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտերը կարող են ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093607673։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.