Real estate Sale

Թիվ 10872663 կատարողական վարույթով գնային առաջարկ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04 հուլիսի 2023 թ. տրված թիվ ԱՐԴ/10716/02/22 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 11.07.2023թ. հարուցվել է թիվ 10872663 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է Ալվարդ Սահակի Մուրադյանից «ԱյԴի Բանկ» -ի օգտին բռնագանձել 567556 ՀՀ դրամ, հաշվեգրվող տոկոսներ: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, Մեծամոր., 22/13, վկ. 1214305 Բնակարան անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 28.210 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 5,060,522ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 4,048,417 ՀՀ դրամ։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment